Հայաստանի պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի լիազորություններիեռամյա ժամկետը լրանալու կապակցությամբ, պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար խորհրդի կազմավորման գործընթաց:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հասարակական խորհրդի կազմավորումն իրականցվում է կամավորության սկզբունքով` հասարակական կազմակերպությունների, միավորումների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման միջոցով:

Հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն խուսափել ժամկետային զինվորական ծառայությունից եւ պաշտոններ չեն զբաղեցնում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում:

Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետեւյալ փաստաթղթերից.

1. դիմում ՀՀ պաշտպանության նախարարին,

2. ինքնակենսագրություն,

3. բնութագիր - երաշխավորություն առաջադրող կազմակերպության կողմից,

4. տեղեկանք առաջադրող կազմակերպության վերջին մեկ տարվա գործունեության մասին:

Հայտերն ընդունվում են ս.թ. հուլիսի 17-ից մինչեւ օգոստոսի 15-ը: