Պետերբուրգյան ԼԳԲՏ  «Իրավահավասարություն» կազմակերպության մասնակիցները Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք են ուղարկել` ուղղված նախորդ տարվա հունիսի 25-ին հյուսիսային մայրաքաղաքի իշխանությունների կողմից գեյ շքերթի անցկացման արգելքի դեմ:

«Նման արգելքը, ըստ հայցվորների, քողարկված խտրականություն է, որն արգելված է միջազգային իրավունքով», - հաղորդագրությունից մեջբերում է «Ինտերֆաքսը»:

Բացի դրանից, ակտիվիստները մտադիր են  առաջիկայում բողոքարկել նաեւ այս տարվա հուլիսի 7-ին Պետերբուրգում Երկնագույնների շքերթի անցկացման արգելքը:

Երթի կազմակերպիչներից  Յուրի Գավրիկովը համոզմունք է հայտնել եւ Եվրոպական, եւ ռուսական դատարաններում հաղթանակի վերաբերյալ:

Եվրադատարանը երրորդ ատյանն է դարձել նույնասեռականներիհամար: Ավելի վաղ Սմոլենսկի եւ Պետերբուրգի դատարաններն օրինական էին ճանաչել հյուսիսային մայրաքաղաքում  հասարակական միջոցառման արգելքը, հաղորդում է  NEWSru.com-ը: