Ավստրալիայի արեւմտյան ափին` Պերտա քաղաքից ոչ հեռու շնաձկան հարձակման հետեւանքով սերֆեր է զոհվել: Այդ մասին հայտնում է News.com.au-ն:
Հարձակման ականատեսն է դարձել հիդրոցիկլով շրջող մի տղամարդ: «Ամենուր արյուն էր, մարմնի շուրջ ահռելի սպիտակ շնաձուկ էր պտտվում: Ես ցանկանում էի հանել մարմինը ջրից, սակայն շնաձուկը հարձակվեց ինձ վրա եւ փորձեց ցած նետել հիդրոցիկլից»,- հայտնել է ավստրալացին: Նրա խոսքով, գիշատչի երկարությունը կազմել է 4-5 մետր:
Փրկարարներին ավելի ուշ չի հաջողվել գտնել զոհվածի դիակը: Ողբերգությունից հետո ծովափը ժամանակավորապես փակվել է:
Վերջին 10 ամսում սա 5-րդ սերֆերի մահն է Ավստրալիայի ափերի մոտ: Տարեկան միջինը 15 մարդ է զոհվում այս շրջանում:


























