«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մակարդակը աճում է: Հուլիսի 14-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ռուսաստանցի կինոռեժիսոր Վադիմ Աբդրաշիտով, ով այս օրերին Երեւանում է կինոփառատոնի պատվավոր հյուրի կարգավիճակում:
«Փառատոնը ոտքի է կանգնում ավելի ու ավելի ամուր»,- ասել է նա` ընդգծելով հյուրերի նկատմամբ վերաբերմունքը, որակն ու ծրագրի հագեցվածությունը:
Աբդրաշիտովը նշել է, թե անգամ կինոարվեստով քիչ հետաքրքրվող մարդն ընտրելու եւ դիտելու բան ունի:
Ռեժիսորը խոստովանել է, որ շատ է սիրում Երեւանը: «Քաղաքը հրաշալի է: Ամեն անգամ, երբ ժամանում եմ, պարզապես խելագարվում են: Այս քաղաքը ոչ մի այլ քաղաքի նման չէ, եթե համեմատենք մերձավոր արտերկրի հետ, քաղաք` իր հատուկ հրապույրով: Լավ տեղում լավ փառատոն է ընթանում»,- ասել է նա:
Նշենք, որ հուլիսի 13-ին Աբդրաշիտովին հանձնվել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալը, իսկ կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել է նրա «Պարողի ժամանակը» ֆիլմը:




























