Իրանի եւ Ադրբեջանի փոխադարձ թշնամական հայտարարությունների տակ ավելի գոլբալ գործընթացներ կան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի Սեւծովյան –կասպյան կենտրոնի ղեկավար Էդվարդ Պոպովը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարության կողմից իր քաղաքացիներին ուղղված այն զգուշացումը, թե նրանց այցը Իրան «վտանգավոր է»:
«Ողջ խնդիրը Իրանի շուրջ իրավիճակն է, որը շարունակում է շիկանալ: Այսօր Ադրբեջանը հայտարարում է իր մասին եւ միանգամայն ոչ երկիմաստ կերպով կանգնում է Իսրայելի` Իրանի գլխավոր հակառակորդի կողքին: Այդ մասին է վկայում թեկուզ Ադրբեջանի կողմից ռուսական ինքնաձիգերից հրաժարվելը հօգուտ իսրայելական արտադրանքի»:Ամփոփելով, Պոպովը նշեց, որ Իրանում վերջերս երկու գրողների ձերբակալությունը, Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը եւ նմանատիպ այլ իրադարձությունները դիրքավարված պատերազմի տարրեր են, որը դեռեւս գտնվում է սառը փուլում:



























