Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում գտնվող հանրահայտ Թադեի վանքում կանցկացվի սբ Թադեոսին և նրա հավատարիմ հետնորդների հիշատակին նվիրված արարողություն:
Ինչպես հաղորդում է իրանական «Press TV»-ին, Իրանից և մյուս երկրներից բազմաթիվ հայեր, ասորիներ և կաթոլիկներ կմասնակցեն սբ. Թադեոսին նվիրված ամենամյա միջոցառմանը: Արարողությունը հայտնի է որպես հայերի կողմից անցկացվող եկեղեցական խոշորագույն արարողություն:
Թադեի վանքը Իրանում պահպանված քրիստոնեական հնագույն հուշարձաններից մեկն է, որն ունի մեծ նշանակություն երկրի հայ համայնքի համար:
Հայերը համարում են, որ այն աշխարհի առաջին եկեղեցին է և կառուցվել է մ.թ. 68 թ. Քրիստոսի առաքյալ սբ. Թադեոսի կողմից: Վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում է:



























