Բրազիլական Սան-Պաուլոյում անցկացվել է ամենամյա «Հանուն Հիսուսի քայլարշավը», որին մասնակցել են առնվազն մեկ միլիոն մարդ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, եկեղեցու կողմից կազմակերպված քայլարշավին մասնակցելու համար հավաքվել են երկրի տարբեր բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ: Բրազիլիայում ապրում են աշխարհի ամենամեծ թվով կաթոլիկները, սակայն քրիստոնեության որոշ այլ ճյուղեր վերջին տարներին սկսել են նույնպես ձեռք բերել ժողովրդականություն, նշում է BBC New-ը:
Քայլերթը սկսվել է հուլիսի 14-ին ժամը 10.30-ին, հաղորդում է բրազիլական Globo հրատարակությունը: Կեսգիշերին մոտ այն ավարտվել է ներկայացումով Հերոսների հրապարակում: «Հանուն Հիսուսի քայլարշավը» անցել է առանց միջադեպերի:
Քայլարշավի կազմակերպիչները ակցիան անվանել են «աշխարհում ամենախոշոր քրիստոնեական իրադարձությունը»: Նրանց կարծիքով, ոստիկանության գնահատականը խիստ ցածր է, կազմակերպիչները հաշվել են քայլարշավում 5-6 մլն մասնակիցներ:
«Հանուն Հիսուսի քայլարշավն» ամենամյա ակցիա է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում: Նման առաջին քայլարշավը կայացել է 1987 թ. Լոնդոնում:




























