Բերդ-Պառավաքար ավտոճանապարհի 30-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի 08 ՍՕ 248 եւ «ԿԱՄԱԶ» մակնիշի (վարորդ Ուլիխանյան) ՊՆ 2839Տ պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1987թ. ծնված Էդվարդ Աղասարյանը տեղում մահացել է: 

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Է Աղասարյանի դին: