Նեպալի արեւմուտքում ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում հուլիսի 15-ին 35 մարդ է զոհվել:

Ինչպես հաղորդում է «Xinhua» գործակալությունը, վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 120 ուխտավորների տեղափոխող ավտոբուսը կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհից եւ ընկել  ջրատարի մեջ: Նշվում է, որ ավտոբուսն այնքան լիքն է եղել, որ մի քանի ուղեւոր նստել են տանիքին:

Նախնական տվյալներով, վարորդն ալկոհոլի ազդեցության տակ է եղել: