«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամներն այսօր` հուլիսի 15-ին, մամլո ասուլիսով ամփոփեցին փառատոնը եւ մրցութային ծրագրի արդյունքները:

Այսպիսով «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում «Ոսկե ծիրան»-ի է արժանացել ռեժիսոր  Սերգեյ Լոզնիցայի (Ռուսաստան, Լատվիա, Նիդեռլանդներ, Բելառուս) «Մշուշում» ֆիլմը, «Արծաթե ծիրան»-ի` ռեժիսորներ Անկա  եւ Վիլհելմ Սասնալների (Լեհաստան) «Հեռվից սիրուն է երևում» ֆիլմը, ժյուրիի հատուկ մրցանակին է արժանավցել չիլիացի ռեժիսոր Խոսե Լուիս Տորրես Լեյվայի «Ամառ» ֆիլմը:

«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Ոսկե ծիրան»-ի է արժանացել ռեժիսորներ Էմադ Բուրնաթ ու Գի Դավիդի (Պաղեստին) «Հինգ կոտրված տեսախցիկ» նկարը,  «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակի` ռեժիսոր Ալեքսեյ Վախրուշև (Ռուսաստան) «Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքրիկ քարի մասին» ֆիլմը,  Ժյուրիի հատուկ մրցանակին` ռեժիսոր Սալոմե Ջաշի (Վրաստան, Գերմանիա) «Բախմարո» ֆլմը:

«Լավագույն հայկական խաղարկային ֆիլմ» անվանակարում «Ոսկե ծիրան»-ը շնորհվել է ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեին (Հայաստան)` «Եթե բոլորը» ֆիլմի համար, «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակը` ռեժիսոր Վալերի Մասադյանին (Ֆրանսիա)` «Նանա»,  ֆիլմի համար:  «Լավագույն հայկական վավերագրական ֆիլմ» անվանակարգում մրացամնակի է արժանացել ռեժիսորներ Կասիանա Տեր-Հարությունյան, Սեզար Կանանյան եւ Գարի Կանանյանի (Բրազիլիա) «Հայկական ռապսոդիա» ֆիլմը:

Կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրան»-ը շնորհվել է ռեժիսոր Էդուարդու Մուրուտոյին (Բրազիլիա)` «Երբ մեռնենք գիշերը» ֆիլմի համար: Ժյուրիի հատուկ  մրցանակին է արժանացել ռեժիսոր  Միխայիլ Մեստեցկի (Ռուսաստան) «Պատահական միջադեպի աննշան մանրամասները» ֆիլմը:

FIPRESCI-ի մրցանակը շնորհվել է ռեժիսոր Սանո Սինձյուի Գարնան առաջին անձրևները» ֆիլմին:  Էկումենիկ ժյուրիի մրցանակին է արժանացել ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեին (Հայաստան)` «Եթե բոլորը» ֆիլմը, Էկումենիկ ժյուրիի հատուկ դիպլոմի` թուրք ռեժիսոր  Օզջան Ալփերի «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմը:

Հայաստանի Ազգային կինոակադեմիայի մրցանակը շնորհվել  է ռեժիսոր Սյուզան Խարտալյանի (Շվեդիա) «Տատիկին դաջվածքները» ֆիլմին:

Նշենք, որ  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մեկնարկել էր հուլիսի 8-ին: Փառատոնի ընթացքում ընդհանուր առմամբ ցուցադրվել է 170 լիամետրաժ, կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմեր, որից 65-ը` մրցութային ծրագրում` խաղարկային, վավերագրական, «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմեր) և «Հայկական համայնապատկեր» բաժիններում: