Ռուսաստանցի հանրահայտ դերասան Միխայիլ Բոյարսկին  խոստովանում է, որ վերջին 20 տարվա ընթացքում տառապում է շաքարային դիաբետով: Նրա վիճակն օրըստօրե խորանում է, քանի որ նա չի հետեւում բժիշկների խորհրդին: Հիմա նա ստիպված է ամեն օր ինսուլին ընդունել:

Բժիշկները դերասանին խստիվ պատվիրում են պահպանել դիետան եւ հրաժարվել վատ սովորություններից: Եթե դիետաները ինչ-որ չափով պահպանվում են, ապա դերասանը ալկոհոլից եւ ծխախոտից  չի կարողանում հրաժարվել, գրում է  Postironic.org-ը: