Իսրայելցի հետազոտողներն աշխատում են հատուկ սարքավորման վրա, որը թույլ կտա ԴՆԹ-ի անալիզի հիման վրա կազմել հանցագործի ֆոտոռոբոտը: Սարքավորումը թույլ է տալիս որոշել սեռը, հասակը, տարիքը, մաշկի եւ աչքերի գույնը, ինչպես նաեւ կրծքի չափսը, եթե խոսքը կանանց մասին է:
Ինչպես հաղորդում է NEWSru Israel-ը, սարքավորումը պատրաստվում է ակադեմիական «Թել հայ» քոլեջում եւ արդեն հետաքրքրել է ոստիկանությանը:
Սակայն եթե ոստիկանության ԴՆԹ-ի բազայում չկան հանցագործի մասին տվյալներ, սարքավորումը ոչնչով չի կարող օգնել հետաքննությանը:




























