Կրիմսկում ջրհեղեղից տուժվածները նոր կացարաններ կմտնեն միչեւ 2012 թ. նոյեմբերը: Այսպիսի խնդիր է դրել Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը, հաղորդում է «Эхо Москвы» ռադիոկայանը:

Տկաչովի խոսքով, Կրիմսկի մոտ 300 բնակիչներ  ցանկություն են հայտնել տեղափոխվել այլ բնակավայրեր:Այժմ դիտարկվում են  նրանց կացարան  տրամադրելու տարբերակներ Կուբանի Սլավյանսկում, Նովորոսսիյսկում, Կրասնոդարում: Տկաչովը  ասել  է, որ  քանդված տների քանակը Կրիմսկում ավելանում է, եւ այսօր այն  կազմում է  արդեն 1370.Կրիմսկի վերականգնման համար դաշնային եւ  մարզային բյուջեներից կհատկացվի մոտ 9 մլրդ ռուբլի  (մոտ 275միլիոն դոլար):

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 7 գիշերը ջրհեղեղի տակ էր մնացել մոտ 5 հազար բնակելի տներ Կրասնոդարի երկրամասի երեք քաղաքներում` Գելենջիկ, Կրիմսկ, Նովորոսիյսկ եւ մի շարք գյուղերում: Բնական աղետի զոհ է դարձել  180 մարդ,  կան ավելի քան 12 հազար տուժածներ: Զոհերի թվում կան 8 հայեր:Martins