Ի տարբերություն մնացած պետությունների, Իսրայելը Իրանի վրա էֆեկտիվ գրոհ իրականացնելու հնարավորություն ունի: Այս մասին  հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բաստիլի գրավման օրվան նվիրված ընդունելությանը:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալթ»-ը, միաժամանակ Ֆրանսուա Օլանդը ավելացրել է, որ այդ հնարավորության իրականացումը կբերի  Մերձակա Արևելքում  իրավիճակի ապակայունացման:

Ֆրանսիայի նախագահը «Մաարիվա»-ի թղթակցի հետ զրույցում  ընդգծել է , որ ինքը Իրանի նկատմամբ  երկակի քաղաքականության կիրառման  կողմնակից է: Մի կողմից անհրաժեշտ է պատժամիջոցների խստացում, իսկ մյուս կողմից` պատրաստակամություն Իրանին միջազգային հանրություն ընդունելու, եթե Թեհրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրի նախագծից:

Նշենք,  որ տարբեր լրատվամիջողցներում արդեն երկար ժամանակ  ի հայտ են գալիս լուրեր Իրանի ուղղությամբ հնարավոր  հարվածի մասին: NEWS.am-ին տված  իրանագետ-վերլուծաբանի հարցազրույցին կարելի է ծանոթանալ  ԱՅՍՏԵՂ: