Աշխարհի ամենատարեց ռեժսորը` 103-ամյա պորտուգալացի Մանուէլ դե Օլիվեյրուն հիվանդանոց է տեղափոխվել` շնչառության հետ խնդիրների պատճառով:
Ինչպես հաղորդում է «Вокруг ТВ»-ն` վկայակոչելով ռեժիսորի դուստր Ադելաիդա Պրետուին, դե Օլիվեյրուին հասցրել են Վիլա Նովա դե Գայա քաղաքի հիվանդանոց` ինտենսիվ թերապիայի, ապա սրտաբանության բաժնում: Այժմ նրա վիճակը կայունացել է: Բժիշկները հույս ունեն, որ շուտով նա կապաքինվի և կլքի հիվանդանոցը:
Երկու տարի առաջ պորտուգալացին սրտի հաջող վիրահատություն էր տարել:
Մանուել դե Օլիվեյրան համարվում է աշխարհի ամենատարեց ռեժիսորը: Իր ճանապարհը կինոյում սկսվել է 1931 թ: Դրանից հետո նա նկարել է ավելի քան 50 աշխատանք, դարձել բազմաթիվ մրցականկերի դափնեկիր: Նա ստացել է Վենետիկյան կինոփառատոնի երկու «Ոսկե առյուծ»` կինոյի մեջ ներդրման համար: Նա աշխարհում միակ ռեժիսորն է, ով աշխատել է համր կինոյից մինչև թվային տեխնոլոգիաները:




























