Քսենյա Բորոդինայի Twitter-ի միկրոբլոգում լուրջ կրքեր են եռում: Հեռուստահաղորդավարը զայրույթով հարձակվել է աղջիկներից մեկի վրա, ով մեկնաբանել էր Քսենյայի լուսանկարը:

Ինչպես հաղորդում է «Ֆեդերալ-պրեսը»,  Twitter –ում տեղադրելով մի աղջկա լուսանկար, Քսենյան մակագրել է. «Ես իհարկե ուզում էի լռել, սակայն այդ  «գեղեցկուհին» մեկնաբանում է լուսանկարը, թե ես տղայի եմ նման, ավելի լավ է տղա լինել, քան …», - գրել է նա:  Հետո միկրոբլոգում այդ աղջկա  մի նոր լուսանկար է հայտնվել և այս անգամ  մեկնաբանությունը ավելի սարկաստիկ էր. «Մի քիչ էլ տատու արած հոնքեր, երկարացված մազեր, ներկված չանչեր և անպայման լյուրեքսով զուգագուլպաներ»:

Նշվում է, որ այդ բառերն են  հանդիսացել այցելուներից մեկի այն դիտողության պատճառը, թե Բորոդինան տղայի է նման: