Ռուսական հանրահայտ երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով համարվում է շոու-բիզնեսի ամենասեքսուալներից աստղերից մեկը, առանց աշխատանքի չի կարող: Ֆրիսկեն վերադարձել է Մեքսիկայից և արդեն թողարկել «Ընդմիշտ» անվանումով նոր սինգլ:
Ժաննայի երկրպագուները նրա վերջին լուսանկարներում փնտրում են նրա փորիկը: Ինչպես գրում է «Արգումենտի նեդելի»,ասում են, որ 38-ամյա դերասանուհին պատրաստվում է հեռուստավարող Դմիտրի Շեպելևից երեխա ունենալ: Իսկ Ժաննան բաց ցույց է տվել իր հրապուրիչ կուրծքը: Նոր սինգլի գովազդի լուսանկարում Ֆրիսկեն սպիտակ վերնաշապիկով է: Թաց վերնաշապիկը հստակ ընդգծում է փոփ աստղի կուրծքը: Ասում են, տեսահոլովակը լինելու է ավելի անկեղծ:
«Ընդմիշտ» երգը Ժաննա Ֆրիսկեն կատարել է Վիտեբսկում «Սլավյանսկի բազար» փառատոնի ժամանակ այն բանից հետո, երբ լքել է «Արձակաուրդները Մեքսիկայում» շոուն: Երկրպագուները գնահատել են ` «ռումբ է»:




























