Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Սիրիայի հակամարտութունը որակել է որպես քաղաքացիական պատերազմ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այդ մասին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Հիշամ Հասանը:

Այսպիսով, երկրի տարածքում գործելու է միջազգային հումանիտար իրավունքը: Հակամարտող կողմերի` խաղաղ բնակչության վրա հարձակումները կորակվեն որպես ռազմական հանցագործություն:

Նախկինում Կարմիր խաչը որակել է կառավարության և ընդդիմության բախումները որպես տեղական հակամարտություն, նշում է Reuters-ը: Սակայն հետագայում դրանք տարածվել են ողջ երկրով և ստացել քաղաքացիական պատերազմի կարգավիճակ: