ԱՄՆ-ում  հայտնի են դարձել «Հյուսիսամերիկյան մարդատար եւ ամենագնաց տարվա մեքենա» մրցույթի հաղթողի հավակնորդները: Հաղթողներն ավանդաբար  կհայտարարվեն Դեթրոյտի ավտոսրահում, որը կբացվի հաջորդ տարվա հունվարին:

Ժյուրին, որի կազմում  ընդգրկված են ԱՄՆ-ից եւ Կանադայից 50 ավտոմոբիլային լրագրողներ,  յուրաքանչյուր կատեգորիայի համար երեքական թեկնածուն են ընտրել: Հիմա եզրափակիչում հայտնվելու համար հավակնում են  30 մարդատար (12 «ճապոնացի», 10 «ամերիկացի», հինգ «գերմանացի» եւ երեք «կորեացի»), ինչպես նաեւ 15 ամենագնաց (վեց «ճապոնացի», հինգ «գերմանացի», երեք «ամերիկացի» եւ մեկ «կորեացի»):

Հավակնորդների ամբողջական ցուցակը հետեւյալ տեսքն ունի.

Մարդատարներ.

Acura ILX
BMW 3-Series Sedan
BMW 6-Series Gran Coupe
Cadillac ATS
Cadillac XTS
Chevrolet Malibu
Chevrolet Spark
Dodge Dart
Ford Fusion
Ford Focus Electric
Honda Fit EV
Hyundai Azera
Hyundai Elantra GT
Kia Cadenza
Lexus ES
Lexus GS
Lincoln MKZ
Mazda6
Mercedes SL-Class
Nissan Altima
Nissan Sentra
Porsche 911
Porsche Boxster
Scion FR-S
SRT Viper
Subaru BRZ
Tesla Model S
Toyota Avalon
Toyota Yaris
Toyota Prius C

Ամենագնացներ.

Acura RDX
Audi Аllroad
BMW X1
Ford C-Max
Ford Escape
Hyundai Santa Fe
Infiniti JX35
Mazda CX-5
Mercedes GL-Class
Mercedes GLK
Mercedes G-Class
Nissan Pathfinder
Ram 1500
Subaru SV
Toyota RAV4 EV