ԿԺԴՀ-ի բանակի հրամանատար Լի Յոն Հոն, որը հյուսիսկորեական հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի մերձավորներից էր, երկրում իշխող կուսակցության որոշմամբ հեռացվել է պաշտոնից:
Ինչպես Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը հղում անելով հաղորդում է BBC Russian-ը, Հոն հեռացվել է «բոլոր պաշտոններից»` առողջության պատճառով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն շատերն են կասկածում, որ որոշման իրական պատճառը նրա առողջությունն է:
Պաշտոնական հաղորդագրության մեջ չի ասվում, թե ով կդառնա նրա իրավահաջորդը:
Լի Յոն Հոն համատեղում էր մի քանի պաշտոններ` նա Կորեայի Բանվորական կուսակցության քաղբյուրոյի անդամ էր, եղել է նաեւ կուսակցության ռազմական կենտրոնական հանձնաժողովի ղեկավարի տեղակալը: Գլխավոր շտաբի ղեկավար նրան նշանակել էին 3 տարի առաջ` 2011 թվականի դեկտեմբերին, Կիմ Չեն Իրի մահվանից քիչ ժամանակ առաջ:



























