Լիբիայի Օլիմպիական կեմիտեի ղեկավար Նաբիլ Էլալեմը հուլիսի 15-ին Տրիպոլիում առեւանգվել է անհայտ անձանց կողմից:

Ինչպես Reuters-ին հղում անելով հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Էլալեմն իր մեքենայով գործընկերոջ հետ  երթեւեկելիս է եղել քաղաքով, երբ նրանց ճանապարհը փակել են անհայտ զինված անձանցով երկու մեքենա:  «Նրանք հայտարարեցին, որ նա (Էլալեմը) պետք է իրենց, եւ նա պետք է իրենց հետ գնա: Նա հարցրեց այդ տղամարդկանց, թե կարող է իր հետ վերցնել համակարգիչը եւ հեռախոսը, եւ այդ պահին նրանք հրեցին նրան իրենց մեքենան եւ փախան», - հայտնել է Լիբիայի Օլիմպիական կոմիտեի աշխատակից Արաֆաթ Ջվանը (Arafat Jwan):

Ինչպես ավելի ուշ տեղական լրագրողներին հայտնել է կոմիտեի մամլո քարտուղարը, առեւանգիչները հայտարարել են, որ ներկայացնում են լիբիական բանակը: Կատարվածի մանրամասները դեռեւս հայտնի չեն: