Դամասկոսում եւ նրա մերձակայքում հուլիսի 15-16-ը դաժան մարտեր են ընթանում:
Ինչպես Al Jazeera-ին հղում անելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, փոխհրաձգությունը շարունակվում է Մայդան, Զախրա, Էլ Կազազ, Սինաա եւ Քֆար Սուսա թաղամասերում: Փողոցները շրջափակված են անվտանգության ուժերի կողմից:
Սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը, որի կայքը պարբերաբար անհասանելի է բազմաթիվ DOS-հարձակումների պատճառով, հաստատել է, որ «ահաբեկչական խմբերը թափանցել են Թադամուն թաղամաս եւ այնտեղ ռումբեր են պայթեցնում»:
Կառավարական զորքերը մարտի են բռնվել եւ «հակառակորդին էական կորուստներ հասցրել», ասվում է հաղորդագրության մեջ:
Մինչդեռ, այսպես կոչված Սիրիական ազատ բանակի հրամանատարությունը պնդում է, որ ապստամբներին իբր հաջողվել է այդ թաղամասում խորտակել երկու ականապատ մեքենա: Ըստ ընդդիմադիր աղբյուրների տեղեկությունների` Դամասկոսում զոհվել է 16 մարդ, որոնցից 5-ը` Թադամունում, տասնյակ մարդ էլ վիրավորվել է:



























