Ֆրանսիական ուլտրաաջ «Ազգային ճակատ» կուսակցությունը դատի է տալիս Մադոննային այն բանի համար, որ նա իր համերգներում իրենց առաջնորդ Մարի Լե Պենի պատկերով հոլովակ է ցուցադրում` ճակատին սվաստիկա:

Ինչպես հայտնում է «Vokrug TV»-ն,  տեսաշարքում, որը ցուցադրվում է մեծ էկրանին, հայտնվում է Մադոննայի դեմքը, որը փոխվում է հայտնի այլ մարդկանց դեմքերի։ Մի քանի վայրկյանով հայտնվում են Մարի Լե Պենի աչքերը, իսկ ճակատի հատվածում նշմարվում է սվաստիկան։ Դրանից հետո էկրանին անմիջապես հայտնվում է Ադոլֆ Հիտլերի դեմքը, նույնպես սվաստիկայով։

«Ազգային ճակատն» արդեն տեղեկացրել է երգչուհուն դատարան դիմելու մտադրության մասին, եթե շարունակվի տեսանյութի ցուցադրությունը։ Օրերս երգչուհին համերգ է անցկացրել Փարիզի մարզադաշտերից մեկում։ Անտեսելով զգուշացումը՝ Մադոննան որոշել է չհանել ծրագրից այդ տեսանյութը։ Կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Ալեն Վիզյեի խոսքով՝ Մադոննայի դեմ հայցը կներկայացվի դատարան հաջորդ շաբաթ։

«Ազգային ճակատը» նախկինում եւս դժգոհություն էր հայտնել Մադոննային այդ տեսահոլովակի կապակցությամբ եւ նախազգուշացրել, որ կդիմի դատարան, եթե տոսահոլովակը ցուցադրվի Ֆրանսիայում: Նախօրեի երեկոյան Մադոննան ելույթ է ունեցել «Stade de France» մարզադաշտոմ: Չնայած նաազգուշացմանը, տեսահոլովակը ցուցադրվել է, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես հաղորդել էր «NEWS.am»-ը, Մադոննան ծաղրել է ֆրանսիացի ազգայնականներին դեռեւս Թել Ավիվի համերգին: