Ճապոնիայում ռեկորդային քանակությամբ տեղացող հորդառատ անձրեւներն արդեն 26 մարդու կյանք են խլել, եւս վեցը համարվում են անհետ կորած։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով NHK, Կումամոտո, Օիտա, Ֆուկուոկա պրեֆեկտուրաներում չորս օր գրեթե անդադար տեղացող հորդառատ անձրեւները ռեկորդային էին տարածաշրջանի համար եւ հանգեցրել են հեղեղումների ու սողանքների։

Կղզու մի շարք շրջաններում մեկ օրվա ընթացքում  մեկ ամսվա տեղումներ են գրանցվել։

Ավելի վաղ NEWS.am-ը  տեղեկացրել է, որ Ճապոնիայի իշխանությունները որոշում են կայացրել Կյուսյու կղզուց 400 հազ. մարդու տարհանելու մասին` ջրհեղեղի սպառնալիքի պատճառով։

Տարհանումը պարտադիր կլինի 260 հազ. քաղաքացու համար, մյուսների համար որոշումը խորհրդատավական բնույթ ունի։

New layer...