Հարավաֆրիկյան հանրապետության ՆԳ նախարար Նկոսազանա Դլամինի-Զուման հուլիսի 15-ին ընտրվել է Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը, Դլամինի-Զուման դարձել է առաջին կինը, ով գլխավորում է Աֆրիկյան միության գործադիր մարմինը, որի կազմում ընդգրկված է 54 երկիր: Նկոսազանա Դլամինի-Զուման Հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Ջեյքոբ Զումայի կինն է: Նրա մրցակիցը Աֆրիկյան միության հանձնաժողովի գործող նախագահ Ժան Պինգն է` Գաբոնից, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականից:

Դլամինի-Զումայի եւ Պինգի միջեւ սուր պայքար էր ծավալվել, հաղորդում է France-Presse-ը:

Դլամինի-Զումային հաջողվել է կեսից ավելիի ձայներն ստանալ միայն ընտրությունների 4-րդ փուլում: Նրա ընտրությամբ խախտվել է չգրված օրենքը, ըստ որի տարածաշրջանի առավել ազդեցիկ երկրները իրենց թեկնածուներին չեն առաջադրում Աֆրիկյան միության ղեկավար պաշտոններում: