Չինաստանում Ճապոնիայի դեսպան Ուիտիրո Նիվան, ով մի քանի օր առաջ կանչվել էր Տոկիո` խորհրդակցության համար, այսօր` հուլիսի 16-ին վերադարձել է Պեկին:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը, Ճապոնիայի ԱԳՆ-ն պաշտոնապես որեւէ մեկնաբանություն չի արել դեսպանին Պեկինից հետ կանչելու առնչությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ճապոնիայի կառավարությունը հուլիսի 11-ին բողոք է ներկայացրել Չինաստանին` չինական նավերի` Սենկակու կղզիներին պատկանող ջրեր ներխուժելու առթիվ:
Ճապոնիայի կառավարության քարտուղար Օսամ Ֆուձիմուրուն նշել է, որ չինական երեք նավեր, որոնք ձկնորսության նպատակով դիտարկում են ծովային տարածքը, ներխուժել են Սենկակու կղզու ջրային տարածք:
Միաժամանակ չինական կողմը նշում է, որ Սենկակու կղզիների տարածք է ժամանել սովորական հսկողության նպատակով:
Չինացիների վարկածով` նավերը վերահսկում էին Արեւելյան-Չինական ծովի մի շարք տարածքներում ձկնագողության արգելքը, որը ՉԺՀ-ի իշխանությունները ներմուծել են հունիսի 1-ից:
Հուլիսի 15-ին Չինաստանում Ճապոնիայի դեսպան Ուիտիրո Նիվան կանչվել է Տոկիո` այդ հարցով խորհրդակցությունների:



























