Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, հուլիսի 15-ի երեկոյան ողբերգական միջադեպ է տեղի ունեցել` մահացու ցատկ են հատարել երկու «ռոուփ-ջամփերներ»:
Ինչպես հաղորդում է «Գռուզիա online»-ը, զոհվել են 23-ամյա Մարիամ Քանդաշվիլին եւ 25-ամյա Գոգա Գոլետիանին:
Երիտասարդները որոշել էին կամրջից ցատկել միասին` նույն պարանով, ինչն անվտանգության կանոնների կոպիտ խախտում է: Արդյունքում պարանը կտրվել էր եւ զույգն ընկել էր քարերի վրա:
Կամուրջը, որից ցատկում են մարզիկները, իրար է միացնում Թբիլիսիի երկու շրջանները եւ գտնվում է Ջավախիշվիլիի անվան համալսարանի բարձրակարկ մասնաշենքի մոտ: Կամրջի բարձրությունը 50 մետր է, թռիչքի բարձրությունը` 25 մետր:
Նշենք, որ «ռոուփ-ջամփինգը» սպորտի էքստրեմալ տեսակ է, որի էությունը բարձրությունից առաձգական պարանով ցատկելն է:


























