Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Տուրուխանի շրջանի ՆԳՆՄ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորին բռնել են խուլիգանության եւ 15-ամյա դեռահասին ստորացնելու համար:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», հուլիսի 14-ին ոստիկանության երկու  աշխատակիցներ` ավագ  օպերլիազորը եւ օպերատիվ հերթապահի օգնականը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ոչ ծառայողական ժամերին խուլիգանական դրդապատճառներով Ենիսեյ գետի ափ են տարել տեղի 15-ամյա մի բնակչի:

Այնտեղ նրանք ստիպել են դեռահասին զբաղվել զանազան մարմնամարզական վարժություններով, մաքրել եւ աղ դնել ձուկը, նկարել նրանց դիմանկարները, որից հետո ավագ ոստիկանը ծեծել է դեռահասին:

Ոստիկանության երկրորդ աշխատակիցը չի մասնակցել ծեծին, սակայն չի էլ խանգարել գործընկերոջը: Առաջին ոստիկանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրան կարող է սպառնալ 2 տարվա ազատազրկում:

Խուլիգանների եւ տուժածի անունները չեն հրապարակվում: