Ռուսաստանի բնակիչը մտել է Մոսկվայի հյուսիսի առեւտրի կենտրոններից մեկը, դանակ գնել եւ հարվածել ինքն իրեն:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», միջադեպը տեղի է ունեցել XL առեւտրի կենտրոնի տարածքում: Նախնական պարզվել է, որ հուլիսի 14-ի կեսօրին տղամարդը դանակ է գնել, ինչը երեւում է տեսադիտման խցիկների գրառումներում, ապա մտել է զուգարանի տարածք եւ մահացու վնասվածք հասցրել կրծքավանդակի շրջանում: 50-ամյա ռուսաստանցին մահացել է դեպքի վայրում, նրա դին գտել էին հուլիսի 15-ին:
Ինքնասպանի անունը չի հաղորդվում: Փաստի առթիվ իրավապահները հետաքննություն են անցկացնում:



























