Իրանում հուլիսի 14-15-ին հասարակության բարոյականության համար մղվող պայքարի շրջանակում լայնածավալ ստուգայցեր են անցկացվել  հակաիսլամական ռեստորաններում եւ սրճարաններում, որոնց արդյունքում տասնյակ հաստատություններ փակվել են:

Ինչպես իրանական պաշտոնական լրատվամիջոցներին հղում անելով հաղորդում է  «Ռոսբալտը», ոստիկանությունը ստուգայց է կատարել Թեհրանի թաղամասերից մեկի 87 հաստատություններում:  «Այդ բոլոր վայրերը փակվել են, քանի որ նրանք իսլամի կանոններին չեն հետեւում, կանանց ղեյլան են ծխել տալիս եւ համապատասխան թույլտվություն չունեն», - բացատրել են ոստիկանությունում:

Նշենք, որ Իրանը նաեւ որոշել էր ամերիկյան իմպերիալիզմի հեգեմոնիային համաշխարհային տեղեկատվական կայքերում հակադրել իր  սեփական «հալալ» (իսլամական ավանդույթներին խիստ համապատասխան) համացանցը:

Նախատեսվում է, որ իսլամական համացանցը  կգործի սովորականին զուգահեռ, իսկ մահմեդական երկրներում դուրս կմղվի ամերիկյան արտադրանքը: