Էստոնիայում մի քանի օրվա մեջ միանգամից երկու վթար է տեղի ունեցել բավական գեղեցիկ, բայց մեծ եւ անզգույշ կենդանիների` եղջերուների մասնակցությամբ:

Ինչպես հաղորդոմ է  Lenta.ru-ն, առաջին դեպքը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Տալին-Տարտու-Վիրու- Լուհամա մարուղում կենդանիներին է բախվել  Citroen Berlingo մեքենան: Մեքենայի  49-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, եղջերուի ճակատագրի մասին չի հաղորդվում:

Հաջորդ օրը Կոզե-Յագալա մայրուղում եղջերուին է բախվել Volkswagen Golf-ը  գրում է Delfi-ն` հղում անելով  BNS գործակալությանը: Վթարի հետեւանքով տուժել են մեկ տարեկան երեխան եւ նրա 32-ամյա մայրը, որն այդ պահին ղեկին է եղել:

Շտապօգնությունը նրանց հիվանդանոց է տեղափոխել:

Ձախորդ եղջերուն տեղում մահացել է: