Գլեն Բեարյան անունով գլենդելյան արջը, որը սոցցանցերի շնորհիվ հանրահայտ է դարձել, հեռացվել  է Լոս Անջելեսից:

Տեղական իշխանությունները որոշել են նրան հանգստացնող ներարկել եւ տանել անտառ, հաղորդում է ABC News-ը:

Արջը, որին քնքշանքով Գլեն Բեարյան են անվանել, երկար թափառել է Գլենդելի փողոցներով` կերակուր հավաքելով աղբարկղերից: Նրա շուրջ իրական կրքեր են բորբոքվել:

«Թվիթերը» եւ այլ սոցիալական մեդիաները գլենդելյան Գլեն Բեարյան արջին սոցիալական ֆենոմեն են դարձրել: Եթե հասարակական անվտանգության նկատառումներից ելնելով իշխանություններն ստիպված լինեն սպանել արջին, ապա նրանք պետք է բացատրություն տան»,- նախորդ շաբաթ գրել է  «Los Angeles Times» թերթը: