Հարյուրավոր իսրայելցիներ հուլիսի 15-ին դուրս են եկել Թել-Ավիվի փողոցներ` իրենց համերաշխությունը հայտնելով ֆինանսական դժվարությունների պատճառով ինքնահրկիզված հայրենակցին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Մոշե Սիլմանը այրել էր իրեն սոցիալական արդարության կողմնակիցների ցույցի ժամանակ: Նրա արարքը դարձել էր իսրայելական մամուլի թիվ մեկ թեման, եւ այն համեմատում էին Թունիսում հայտնի ինքնահրկիզման հետ:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանձնարարել է պարզել ողբերգությանը հանգեցրած հանգամանքները:

58-ամյա Սիլմանը մարմնի մակերեսի 80 տոկոսի այրվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում: Նա այդ քայլին գնացել էր ծանր սոցիալական վիճակի պատճառով: Ականատեսների վկայությամբ, նա նամակ է կարդացել, իր վրա հեղուկ լցրել եւ այրել: Նա պետությանը մեղադրել էր իրեն թալանելու մեջ: