Իրաքի կառավարության խոսնակ Ալի Դեբբաղը հայտարարել է, թե Հյուսիսային Իրաքից Թուրքիա նավթի արտահանումն առանց Բաղդադի թույլտվության պետք է անմիջապես դադարեցվի։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Իրաքի կառավարության խոսնակը պնդել է, որ Հյուսիսային Իրաքից Թուրքիա նավթի արտահանումն անօրինական է՝ շեշտելով, թե դրանով Թուրքիան միջնորդություն է իրականացնում նավթի մաքսանենգության մեջ։
«Այդ ամենը բացասական կազդի Անկարա-Բաղդադ հարաբերությունների, հատկապես տնտեսական հարաբերությունների վրա»,-նշել էԱլի Դեբբաղը։
Հյուսիսային Իրաքի (Քուրդիստանի ինքնավար հատված) բնական պաշարների նախարար Սիրվան Էբուբեքիրը նախորդ շաբաթ հայտարարել է, թե Թուրքիայի տարածքով նավթ է արտահանվել, ինչից հետո Իրաքի իշխանությունները Անկարայի դեմ խիստ հայտարարություններով հանդես եկան։

























