Պոլսո Հունաց պատրիարք Բարդուղիմեոսը կիրակնօրյա հերթական պատարագն իրականացրել է Անթալիայի պատմական Քալեիչի հատվածի ուղղափառ եկեղեցում։
Թուրքական Haberfx-ի փոխանցմամբ՝ Հունաց պատրիարքի գլխավորությամբ իրականացված պատարագին ներկա են եղել բազմաթիվ ուղղափառ քրիստոնյաներ։ Հունաց պատրիարք Բարդուղիմեոսը պատարագից հետո ելույթ է ունեցել՝ նշելով, թե հոգեւոր հայրի եւ հոգեզավակաների հանդիպումն ու միասին աղոթք անելը միշտ էլ հաջողության խորհրդանշան է համարվում։
Հունաց պատրիարքն իր խոսքում նաեւ շնորհակալություն է հայտնել թուրքական իշխանություններին՝ Անթալիայի այդ պատմական եկեղեցին կրոնական արարողությունների համար տրամադրելու համար։
Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ զարգացումներ կան Ստամբուլի հունական հոգեւոր դպրոցի բացման հետ կապված, պատրիարք Բարդուղիմեոսը պատասխանել է, թե իրենք սպասում են արդյունքներին։




























