2013թ. հայտնի կդառնա` կստանա՞ արդյոք Երեւանի պետհամալսարանը միջազգային հավատարմագրում, թե` ոչ: Այդ մասին հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Սիմոնյանը հաղորդել է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ սկսվել է ԵՊՀ միջազգային ինստիտուցիոնալ համատարմագրման  գործընթացը: Դեկտեմբերին Երեւան կժամանի հոլանդական համապատասխան ծառայության պատվիրակությունը, որը գնահատական կտա բուհի ինքնավերլուծությանը եւ կնշի թերությունները:

«Մենք արդեն ուղարկել են առաջին հաշվետվությունը եւ ուղարկել ենք նշված թերությունները որակի ապահովման մեր կենտրոն: Տասնյակ խմբեր աշխատում են այդ հաշվետվության վրա եւ, ասեմ, որ ինքնավերլուծությունը շատ բարդ աշխատանք է»,- նշել է Սիմոնյանը` հավելելով, որ երկրորդ խորհրդատվական հանձնաժողովը Հայաստան կժամանի 2013թ. մարտին եւ վերջնական գնահատական կտա ԵՊՀ-ին եւ երկու-երեք այլ բուհերի: