Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի մարմնին, որը բուժման կուրս է անցնում Խարկովի «Ուկրզալիզնիցիա» հիվանդանոցում, ցան է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը, այդ մասին հուլիսի 16-ին` հիվանդանոցի մոտ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  Տիմոշենկոյի պաշտպան Սերգեյ Վլասենկոն` մեկնաբանելով ռուսական լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը:

«Ես մանրամասները մեկնաբանելու իրավասություն չունեմ, սակայն այդ տեղեկությունը կարող եմ լիովին հաստատել», - ասել է Վլասենկոն:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերին Տիմոշենկոն դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման 2009 թվականին ՌԴ-ի հետ գազային պայմանագրի ստորագրելու ժամաակ լիազորությունների գերազանցման համար: Մարտի վերջին Կիեւի շրջանային դատարան էր նեկայացվել Տիմոշենկոյի դեմ երկրորդ գործը, որը վերաբերում է Ուկրաինայի միացյալ էներգահամակորգերը ղեկավարելու տարիների իր գործունեությանը: Նա կասկածվում է ֆինանսական  չարաշահումների մեջ:

Անմիջապես դրանից հետո պարզվեց, որ Տիմոշենկոն մեր ժամանակների ամենահիվանդ եւ զգայուն կանանցից է: Նրան  միշտ բուժում են,  խիստ հսկողության ներքո տեղափոխում են  տարբեր բուժհաստատություններ: Եվրոպական պաշտոնյաները զայրացած  խոչընդոտում են ուկրաինական իշխանություններին: Օրինակ, Տիմոշենկոյի հարցի պատճառով Ուկրաինայի ԱԳՆ-ն հրաժարվել էր Յալթայում 2012 թվականի մայիսի 11-12-ին ԵՄ-ի երկրների գագաթաժողովն անցկացնելուց. եվրոպական առաջնորդներից գրեթե ոչ ոք գալ չէր ցանկացել: