Եվրոպական ավիատեխնիկայի արտադրողի գլխավոր մրցակից ամերիկյան Boeing-ը գնային պատերազմ է սկսել, որպեսզի հետաքրքրություն առաջացնի իր 737 Max-ի նկատմամբ` ի հակակշիռ Airbus-ի A320neo ինքնաթիռի: Այդ մասին, ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, հայտարարել է Airbus-ի գլխավոր տնօրեն Ֆաբրիս Բրեժիեն գերմանական Welt am Sonntag հրատարակության հարցազրույցում:
Բրեժիեն Boeing-ին մեղադրել է նրանում, որ ամերիկյան ձեռնարկությունը դիմում է բոլոր միջոցներին` փորձելով շուկայում ավելացնել իր մոդելի համար մասնաբաժինը:
«Նրանք շատ մարտական են, երբ խոսքը գնում է գնի մասին: Եթե նրանց ինքնաթիռն իսկապես լավը լիներ, նրանք այդպես չէին վարվի», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:
Airbus-ը վերջին 10 տարիներին համարյա անընդհատ պահում է առաջին տեղը: Դրա հետ մեկտեղ Բերժիեն վստահ է, որ Airbus A380-ը երկարատեւ հաջողություն կունենա` չնայած որ նրա վաճառքն այս տարի, հնարավոր է, սպասվածից քիչ լինի:



























