Իտալիայի պետական պարտքը հասել է հերթական պատմական առավելագույնին` 1,966 տրլն եվրոյի:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», Իտալիայի Կենտրոնական բանկի տվյալներով, 2012 թվականի առաջին 5 ամիսներին պետական գանձարանի մուտքերը կազմել են 142,1 մլրդ եվրո, ինչը 1,14 տոկոսով ավելի է 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Նախօրեին Իտալիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նոր նախարար Վիտորիո Գրիլին, ով այդ պաշտոնում փոխարինել է վարչապետ Մարիո Մոնտիին, Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի իշխանությունները նախատեսում են առաջիկա 5 տարում տարեկան 15-20 մլրդ եվրոյի պետական ակտիվներ իրացնել` պետական պարտքն էապես կրճատելու նպատակով:
Նրա խոսքով, պետական ակտիվներից ստացվող այդ գումարը կազմում է երկրի ՀՆԱ-ի մոտ 1 տոկոսը:



























