Թել Ավիվի լողափում բաց լողազգեստով եւ Մ16 ինքնաձիգն ուսին նկարահանված երիտասարդ աղջիկը դարձել է համաշխարհային աստղ:
Ինչպես «Եդիոթ Ահրոնոթ» թերթին հղում անելով հաղորդում է NEWSru Israel-ը, հունիսին իսրայելական համացանցում նկատված նկարը նախորդ շաբաթվա վերջին հայտնվել է համաշխարհային լրատվամիջոցներում:
Մայիսի 30-ին լողազգեստով, ինքնաձիգն ուսին արեւայրուքով եւ սլացիկ կազմվածքով աղջիկը «Միայն Իսրայելում...» մակագրությամբ հայտնվել էր Facebook սոցիալական կայքում (հետագայում նկարը տարածվել էր նաեւ «Իսրայելում զիլ աղջիկներն առանց հրացանի լողափ չեն գնում» մակագրությամբ): Ընդ որում, ինչպես նշում է «Հաարեց» թերթը, նկարը տեղադրել էր ծրագրավորող Բարաք Ռազը, իսկ այնուհետեւ այն տարածվել էր այլ կայքերում, գրում է NEWSru.com-ը:
Իսկ նախորդ շաբաթ «Femme Fatale» լուսանկարը, որն այդպես են անվանել բազմաթիվ լրագրողներ, անհասկանալի պատճառներով տպագրվել էր նաեւ ամերիկյան, իսպանական եւ բրիտանական լրատվամիջոցներում:




























