Տաջիկստանի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի ազգական Հոլմոիմին Սաֆարովին սպանելու մեջ կասկածվողը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, կասկածյալի անունն ու հանցագործության դրդապատճառների մասին իրավապահները չեն հաղորդում: Ոստիկանությունը միայն հայտարարել է, որ կասկածյալին հնարավոր է եղել ձերբակալել օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ:

57-ամյա Սաֆարովը Տաջիկստանի ավագ քրոջ ամուսինն է եղել: Նա ղեկավարել է «Անտառտնտեսություն եւ որդ» պետական ձեռնարկությունը: Սաֆարովը սպանվել է հունիսի 14-ի գիշերը` Դուշանբեում, ավտոկայարանից ոչ հեռու:

Նախագահի ազգականի վրա մի քանի անգամ կրակել են ատրճանակից, որից հետո հարձակվողը կամ հարձակվողները դիմել են փախուստի: Սաֆարովը ստացված վնասվածքներից տեղում մահացել է: