«Հոբբիթ» վեպը կարող է շարունակություն ունենալ: Այդ մասին կինեմատոգրաֆիական  «Comic-Con» փառատոնում հայտարարել է  «Հոբբիթի» ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը:

Ինչպես հաղորդում է  KM.ru-ն, ըստ բեմադրողի` նրանք ունեն Թոլկիենի կողմից արված լրացուցիչ  նկատառումների էկրանավորման իրավունքը: Միջնաշխարհի ստեղծողը 125 էջով ավելացրել է «Հոբբիթի» աշխարհը: Եթե նկարահանումներին կանաչ լույս տան, ապա դրանք կարող են տեղի ունենալ արդեն 2013 թվականին: Սակայն թե ինչպես կներկայացվի շարունակությունը, ռեժիսորը դժվարացել է պատասխանել:

«Մենք ստուդիայի հետ խոսել ենք այն մասին, թե մեզ ինչը չի հաջողվել նկարահանել: Հնարավոր է,  կհաջողվի համոզել նրանց եւս մի քանի շաբաթ երկարացնել մյուս տարվա համար: Սակայն թե ինչպես կընթանան այդ նկարահանումները, դեռեւս վաղ է խոսելը: Այս պատմությունը նաեւ այլ կողմեր ունի, որոնք մենք կուզենայինք պատմել», - Ջեքսոնի խոսքերն է մեջբերում «Կինոպոիսկը»: