«Միսս Հայաստան-2012» մրցույթի հաղթող ճանաչված 20-ամյա Աննա Առաքելյանը չի մասնակցի օգոստոսի 18-ին, Մոնղոլիայի Օրդոս քաղաքում կայանալիք «Միսս Աշխարհ 2012» մրցույթին: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի հավաստի աղբյուրները:

Նրանց փոխանցմամբ` Հայաստանի` «Միսս աշխարհին» չմասնակցելու պատճառը ֆինանսական խնդիրներն են: Բանն այն է, որ  «Միսս Հայաստան» ագգային գործակալությունը տեւական ժամանակ է` բանակացությունների մեջ է եւ փորձում է  հովանավորներ գտնել, սակայն, մեր տեղեկություններով, առայժմ ոչ մեկը պատրաստ չէ ֆինանսավորել:

Աննա Առաքելյանի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 10-20 մլն դրամ, որի մեջ մտնում է անդամավճար, հագուստ եւ այլ ծախսեր: Փաստորեն` այս տարի եւս, ինչպես նախորդ բոլոր տարիներին, Հայաստանին չի հաջողվի մասնակցել «Միսս աշխարհին», այլապես ամենաուշը հուլիսի 24-ին մեր երկիրը ներկայացնող մասնակիցը պետք է լիներ Չինաստանի Մոնղոլիա նահանգում:

Նշենք, որ «Միսս Աշխարհ 2012» մրցույթը կկայանա օգոստոսի 18-ին, Մոնղոլիայի Օրդոս քաղաքում: «Միսս աշխարհ 2012»-ի պաշտոնական կայքում մասնակից երկրների շարքում Հայաստանը դեռ նշված չէ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 5-ամյա ընդմիջումից հետո: Առաջին անգամ անցկացվող «Միսս Հայաստան» մրցույթին մասնակցել են 18-24 տարեկան մոտ երկու տասնյակ գեղեցկուհիներ: Մասնակիցները պետք է ունենային 170 սանտիմետրից ոչ պակաս հասակ եւ մոդելային արտաքին: Նախապես հայտարարվել էր, որ «Միսս Հայաստան-2012»-ում  հաղթող ճանաչված անձը ձեռք կբերի իրավունք մասնակցելու «Միսս աշխարհ-2012» մրցույթին: NEWS.am-ը ներկայացրել էր իր հարցազրույցը «Միսս Հայաստան» ճանաչված Աննա Առաքելյանի հետ:

Ի դեպ, մինչ այժմ Հայաստանը երբեւէ «Միսս աշխարհ» մրցույթին մասնակից չի ուղարկել: