Աթենքի իշխանությունները որոշել են շագի պատճառով ժամկետից շուտ փակել Ակրոպոլիսը զբոսաշրջիկների համար:, հաղորդում է BBC Russian-ը:
Այսօր` հուլիսի 16-ին, Աթենքում ջերմաստիճանը հասել է 42 աստիճանի: Հունաստանի մշակույթի նախարարը խոստացել է, որ երեքշաբթի Ակրոպոլիսը զբոսաշրջիկների համար բաց կլինի իր սովորական ժամին` տեղի ժամանակով 08:00-ից 20:00-ն:
Հաղորդվում է, որ Աթենքի իշխանությունները նման քայլի են գնացել` մտահոգվելով այցելուների առողջությամբ:
Ակրոպոլիսը գտնվում է լեռնոտ բլրի վրա, որտեղ օրական հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում եւ որտեղ ստվերոտ տեղ գտնելը գրեթե անհնար է:




























