Իրանը նավթի նոր հանքավայրեր է գտել Կասպից ծովի տարածքում, որ մտնում է իրանական գոտու մեջ, հաղորդում է PressTV հեռուստաալիքը, վկայակոչելով Իրանի Նավթային ազգային ընկերության տվյալները: Նախնական տվյալներով, Sardar-e Jangal հանքավայրի մոտ հայտնաբերված նավթի նոր պաշարները կազմում են 2 մլն բարել:
Բացի այդ, այնտեղ նաեւ գազի պաշարներ են հայտնաբերել, որոնց ծավալները կազմում են 50 մլրդ խմ: Սպառման զգալի մակարդակի դեպքում նավթի այդ պաշարն Իրանին կբավականացնի առաջիկա 10 տարիներին:
Նշենք, որ վերջին մի քանի տարում Իրանի տարածքում 10 նոր հանքավայր է հայտնաբերվել:
Միեւնույն ժամանակ Իրանի դեմ ԵՄ եւ ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցներ են դրված, որոնք խստացվել են անցած շաբաթ:



























