Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագետները 2013 թվականի համար փոխել են համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը` 4,1 տոկոսից նվազեցնելով 3,9 տոկոսի: Այսպիսին են ԱՄՀ-ի զեկույցի տվյալները, հաղորդում է «Կորեսպոնդենտը»:

Հիմնադրամը նվազեցրել է ենթադրյալ աճի ցուցանիշը, ելնելով Եվրոպայում պարտքային ճգնաժամով պայմանավորված ճնշումներով: Վերլուծաբանների կարծիքով, արդեն հիմա զգացվում է ճգնաժամի բացասական ազդեցությունը Չինաստանի եւ Հնդկաստանի տնտեսության աճի տեմպի վրա:

ԱՄՀ փորձագետները ենթադրում են, որ 2012-ին համաշխարհային ՀՆԱ-ն կաճի 3,5 տոկոս, այն դեպքում երբ ավելի վաղ ԱՄՀ-ն ակնկալում էր ցուցանիշի 3,6 տոկոս աճ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել էր, որ Չինաստանի տնտեսության աճի տեմպը 2012-ին 8 տոկոսից ցածր է լինելու: