Թուրքական Kanal 24 հեռուստաընկերության հաղորդավարուհի Սեդա Սելեքը ուղիղ եթերում դեռեւս անհայտ պատճառով ուշագնաց է եղել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Kanal 24 հեռուստաընկերության հաղորդումներից մեկի հյուրն է եղել Star Medya հոլդինգի նախագահ Մուսթաֆա Քարաալիօղլուն։ Հաղորդավարուհին նրա հետ զրույցի ընթացքում հանկարծակի վատացել եւ աթոռից վայր է ընկել։

Տաղավարում նրան առաջին օգնություն են ցույց տվել եւ տեղափոխել հիվանդանոց։ Ուշագնացության պատճառների շարքում նշվում է արյան ճնշումը։