Բեյրութում կայացել է Miss World Next Top Model 2012 գեղեցկության մրցույթը: Հաղթող է դարձել Սերբիայի ներկայացուցիչ Միլա Միլոտինովիչը, երկրորդ տեղում` ռուսաստանցի Ուլյանա Բերդիչեւան է, երրորդը` Խանիկա Կուկաեոն` Թայլանդից, հաղորդում է MIGnews.com-ը:
Miss World - Next Top Model 2012 մրցույթն ամեն տարի անցկացվում է Բեյրութում` Մերձավոր Արեւելքի ֆինանսական, առեւտրային ու մշակութային կենտրոնում:
Բեյրութն անվանում են նաեւ Մերձավոր Արեւելքի Մոնակկո:







































