Ռուսական «Սկորպիուս» զբոսանավը, շուրջերկրա նավարկություն կատարելիս մոլորվել է Բերմուդյան եռանկյունում: Այդ մասին հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով արշավախմբի մամլո քարտուղար Աննա Սուբոտինային:

Հուլիսի 13 –ին, ուրբաթ օրը  փոթորկի ժամանակ կայծակի հարվածից հետո վնասվել է զբոսանավի ողջ նավիգացիոն համակարգը:

 «Սկորպիուսի» նավապետ Սերգեյ Նազովցեւը միայն հուլիսի 16 –ին է  կապ հաստատել եւ պատմել, որ նավաստիները չեն տուժել: 

Նա նաեւ նշել է, որ անձնակազմը խուճապի չի մատնվել եւ չի հավատում Բերմուդյան եռանկյունու մասին լեգենդներին:

Միաժամանակ «Սկորպիուսին» չի հաջողվում դուրս գալ եռանկյունուց: Նավաստիներին խանգարում է օվկիանոսային ուժեղ հոսքը: