Վեց երեխաների մայր, հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին անհանգստացած է երեխաների բարոյական դաստիարակությամբ:
Նա որոշել է հատուկ միջոցներ ձեռք առնել եւ «մաքրել» երեխաների փլեյերները: Առաջին հերթին, արգելքի տակ են հայտնվել Ռիհաննայի r&b ոճի երգերը, հաղորդում է segodnya.ua-ն:
Աղբյուրների փոխանցմամբ, 8-ամյա Փաքսը եւ 7-ամյա Զահարան բարբադոսցի երգչուհու արվեստի մեծ երկրպագուներն են եւ միշտ լսում ու երգում են նրա կատարումները, որը լի է «անպարկեշտ բառապաշարով»:
Օրերս Փաքսը հերթական անգամ սկսել է կրկնել Ռիհաննայի Birthday Cake երգի բառերը, միաժամանակ «հիստերիկ ծիծաղելով» «հայհոյական» բառերի վրա: Այստեղ Անջելինան որոշել է միջամտել եւ ծնողական վետո դնել 24-ամյա երգչուհու բոլոր կատարումների վրա:
Թեեւ Անջելինան թույլ է տալիս իր երեխաներին առանց որեւէ խնդրի իրենց համար հագուստ ընտրել, սակայն խստորեն հետեւում է, թե ինչ են դիտում եւ լսում նրանք` վերահսկելով նրանց այցելած ինտերնետ կայքերը:




























